25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով հանդիսանում է վրաց պատրիարքարանի սեփականությունը․ լրագրող

«Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով հանդիսանում է վրաց պատրիարքարանի սեփականությունը, և վրաց հոգևորականների բարի կամքի դրսևորմամբ միայն հնարավոր է խաչքար տեղադրել»։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է տեսազանգի միջոցով միացած, Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը։

Վերջինը հերքել է տեղեկությունները, թե Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները ծեծել են Գումբուրդո գյուղի բնակիչներին։

Նա նշել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Իրականում միայն մեկ միջադեպ է եղել, որի ժամանակ հայ գյուղացիներին ծեծել են հայ ոստիկանները։ Ճիշտ չէ միջադեպը որակել որպես վրացի ոստիկանների եւ  հայերի միջեւ բախումներ»,– ասել է լրագրողը։

Վրաստանի հարցերով մասնագետ Ջոնի Մելիքյանն էլ նշել է, որ Ջավախքի Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման խնդիրը կարող է լուծվել կոնսենսուսի միջոցով։Նա նշել է, որ եկեղեցին պատկանում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն։

«Ինչ վերաբերում է հայկական գերեզմաններին, այդ գործընթացը սկսվել էր անցյալ տարի, հայկական համայնքը մասնակցում է դրան։Պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի վերջին նորից վերադառնալ թեմային։ Քանի որ տարածքը եւ եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցուն են պատկանում, երկրի իշխանությունները չեն կարող խառնվել, եւ առաջարկել են հարցը լուծել եկեղեցիների միջեւ»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքում Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել էին 10-րդ  դարի վիճահարույց եկեղեցու ( Հայ Առաքելական եկեղեցին համարում է հայկական, իսկ Վրաց ուղղափառ ուղղափառ եկեղեցին՝ վրաց քաղկեդոնական) բակում խաչքար տեղադրել: Սակայն ոստիկանները չեն թույլատրել՝ տեղեկացնելով, թե ունեն համապտասխան հրաման: Արդյունքում տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ բնակիչների միջեւ, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաեւ հատուկ նշանակության զորքերը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ