11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շվեդ պատգամավորները նամակ են հղել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանին

Շվեդ խորհրդարանականները նամակ են ուղարկել Հունգարիայի դեսպանատանը Ստոկհոլմում: Պաշտոնական նամակը, որն ստորագրել են շվեդական խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ուղղված է Հունգարիայի դեսպան պարոն Գաբոր Շենտիվանյիին: Նամակում նշված է հետեւյալը.

“Հարգելի դեսպան, մենք տեղեկացել ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ազատ է արձակել եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին` Հունգարիայից նրա արտահանձնումից հետո: Մենք միանում ենք միջազգային հանրությանը եւ դատապարտում սարսափելի հանցագործությունը, որը կատարել է Սաֆարովը: Մենք խիստ մտահոգված ենք, որ դա լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա:

Պարոն դեսպան, մենք` որպես Շվեդիայի խորհրդարանի անդամներ, ցանկանում ենք իմանալ` ինչպես է հիմա ձեր կառավարությունը, որը Եվրամիության անդամ է, արձագանքելու օրենքների եւ համաձայնությունների խախտմանը եւ պահանջներ ներկայացնի Բաքվին:

Միաժամանակ մենք հուսով ենք, որ Ձեր կառավարությունն արդեն վճռական քայլեր է ձեռնարկում, քանի որ վտանգված է ղարաբաղյան հակամարտոթյան կարգավորման հարցը:

Սպասում ենք Ձեր պատասխանին եւ տեսակետներին այս հարցի շուրջ”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ