03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Վարդանիկի եղբայրը էժանով գորգերն է վաճառում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի տեղեկություններով,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը։ Գեւորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում։ Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել։

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը։ Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել են երկրից։

 Թերթի հետ զրույցում Գեւորգ Ղուկասյանը, իհարկե, հերքեց տեղեկությունը. “Եթե նման բան լիներ, կասեի, թե գորգ է՝ վաճառում եմ, բայց նման բան չկա։ Ես նշված փողոցում ապրում եմ, այո, այնտեղ էլ ավտոտնակ ունեմ, բայց գորգ չեմ վաճառում”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ