09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ընդդիմությունը պիտի խոսի այնքան չափով, ինչքան նրան մանդատ է տրված»

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որևէ նոր բան չեն հորինում, բարեփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիր կա: «Գործող օրենքում կար հակասություն: Մի դրույթում գրված է մեկ երրորդ, մյուսում՝ մեծամասնություն: Դա վերացնելու համար Կառավարությունն ու քաղաքական եզրակացությունն եկել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը մեկ երրորդն է: Կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ,  բազմակարծությունը մեր ուժն է, պարզապես մոտեցումների տարբերություն է»,-նշեց նա:

Նշենք, որ ըստ ավագանու այդ լիազորության` Երևանի ավագանու ցանկացած խմբակցություն իրավունք ունի հանրաքվե անցկացելու առաջարկություն անի, ինչն էլ քննարկվելուց հետո կարող է ընդունվել կամ մերժվել ավագանու մյուս խմբակցությունների կողմից: Առաջարկվող նախագծով` վերոնշյալ դրույթը պետք է դադարի գործելուց, ինչը կնշանակի, որ ավագանու խմբակցությւոններն այլևս չեն կարող հարաքվեի աաջարկություն անել:

Շարմազանովը շարունակելով նկատեց, որ ժողովրդավարություն չի նշանակում քաղաքական մեծամասնության իրավունքների սահմանափակում՝ ի հաշիվ քաղաքական փոքրամասնության  իրավունքների: «Որևէ երկրի պառլամենտում այնպես չէ, որ քաղաքական փոքրամասնությունն ինչ ասի, մեծամասնությունը պետք է հալած յուղի պես ընդունի, իսկ ո՞վ է ասել, որ դուք եք ճիշտը:

Ինչ վերաբերում է մեկ երրորդին, ապա ասում եք, որ չեք կարող խմբակցության առաջարկով ընդունել հանրաքվե անելու որոշում, իսկ ո՞վ է ասել: Փորձեք դաշնակիցներ գտնել այլ քաղաքական ուժերի մեջ, ի վերջո Երևանի ավագանիում մեկ երրորդով է լինում ավագանու արտահերթ նիստը:

Ժողովրդավարությունն արդյունավետ կառավարումն է, մեծամասնության ու փոքրամասնության իրավունքներն են, միայն ընդդիմության իրավունքների ավելացումը չէ: Բայց եթե այդ  ընդդիմությունն ընտրություններին մեկ երրորդից պակաս ձայն է հավաքել, նա պիտի խոսի այնքան չափով, ինչքան նրան մանդատ է տրված: Սա է ժողովրդավարությունը: Փոքրամասնությունն իր չափով պիտի առաջարկ անի, մեծամասնությունն՝ իր»,-նշեց նա:

Ապա Շարմազանովը նկատեց՝ իշխանությունն է միշտ պատասխանատու՝ և լավի համար, և վատի համար: «Քաղաքական մեծամասնության են չէ՞ միշտ քննադատում, բա խի մեկը չի կանգնում, ընդդիմությանը քննադատում: Այս պատճառով բերեք, մի բաժակ ձրում փոթորիկ չանենք, սա այն հարցը չէ, որ խոսենք, թե ժողովրդավարությունը չի գործում: Մենք գտնում ենք, որ ամենաարդյունավետը մեկ երրորդն է: Դա ձեր իրավունքն է, սա մեր իրավունքն է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ