Եթե քաջություն ունենան խոսել մարտի 1-ի մասին. Հրապարակ
Ցուցակի 31 անձանցից ոմանք հայտնեցին իրենց պատրաստակամությունը, ոմանք նախընտրեցին զերծ մնալ դիմադրության ճակատից, ոմանք էլ դեռ լռում են։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 30-ին ցուցակում տեղ գտած անձանցից 17-ը հանդիպել են փակ ֆորմատով։ Այս թեմայով թերթը զրուցել ենք իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Արմինե Առաքելյանի հետ, ով Սեֆիլյանի ցուցակի առաջին անունն է։
Իսկ Դուք եկե՞լ եք պայքարի այն դաշտ, որը պրն. Սեֆիլյանն է առաջարկում։ Սեֆիլյանի հետ մենք վաղուց ենք պայքարում, ես պարոն Սեֆիլյանի առաջարկած պայքարը տեսնում եմ իմ առաջարկած գործընթացով, մտածում եմ, որ կարող է լինի։ Նորից եմ ասում՝ եթե Սեյրան Օհանյանը, իբրև բանակի ղեկավար, քաջություն ունենար, խիզախություն ունենար գնալ ինքնազոհության հանուն ազգի, հանցագործության մասին թող հաղորդագրություն տա Մարտի 1-ի, եթե տվեց, բոլոր հարցերն այնքան արագ կլուծվեն։
Պետք չէ, որ նա գնա ՕՐՕ ստեղծի, պետք չունի գնա քաղաքական շարժում ստեղծի։ Ես իրեն ասել եմ 2008-ի մարտի 8-ին, ես անձամբ եմ դա գնացել ասել, և ինքն ասել է՝ ես նախագահի հրահանգին եմ ենթարկվել, իսկ ես ասել եմ՝ նախագահի հրահանգին չպիտի ենթարկվես, որովհետև նախագահները չեն այս երկրում, կա Սահմանադրություն, և կան ավելի բարձր արժեքներ, ավելի բարձր օրենսգիրք, կարող է նախագահդ սխալ հրահանգ է տալիս։ Եթե ենթարկվել ես, ուրեմն մեղսակից ես, պիտի հանցանքիդ համար հաշվետվություն տաս։
Այսօր, քաղաքական շարժում ստեղծելով, նա իր ձեռքերը չի մաքրում, արի հանցագործության մասին հաղորդում տուր, կկախվես, թե չես կախվի, բանտ կնստես, թե չես նստի, քաջություն ունեցիր, որովհետև, այդ քայլն անելով, ինքը շատ հարցեր կլուծի։ Թող ունենան այդ քաջությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանին ասել եմ, իրենք էլ դա ունեն, բայց այսօր իրենք են ակտիվ՝ Վարդան Օսկանյան, Սեյրան Օհանյան… մի հատ հայտարարություն, ինչքան դժվար բան է։ Ինչո՞ւ, անիրատեսակա՞ն է, սերունդների հարց կլուծեն, կլինեն օրինակ, ես նույնիսկ կհարգեմ նրանց, ես լուրջ եմ ասում՝ կարող է նույնիսկ ներում տանք։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: