Իրավիճակը պայթունավտանգ է Թուրքիայում
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Իրավիճակը պայթունավտանգ է Թուրքիայում: ԱՄՆ-ն տարածել է ճանապարհորդական նախազգուշացում իր քաղաքացիների համար:
«Ահաբեկչության սպառնալիքի պատճառով ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է ԱՄՆ-ի կառավարական անձնակազմի ճանապարհորդությունը դեպի Թուրքիայի հարավ-արևելք, Թուրքիայի որոշ տարածքներ, սահմանափակում է ԱՄՆ կառավարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների գործունեությունը Ստամբուլում և Ադանայում»,- ասված է սեպտեմբերի 28-ին տարածած հաղորդագրության մեջ, այնուհետև ավելացվում. «Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց և մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ հարավարևելյան նահանգներ ընդհանրապես խորհուրդ չի տրվում մեկնել»»: