Եթե գնահատում ես, գնահատիր, ի՞նչ կա այդտեղ. Տ. Մանսուրյանը՝ կոչումներից
«Լեզուն մեր ընտանիքում սրբություն էր, դա չէր քննարկվում: Մենք մնացինք հայրերենի զավակ, հայերենի ընտանիք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՝ խոսելով ռուսերենի խորացված հայեցկարգի մասին: Նա նշեց, որ դա չի նշանակում սեփական լեզուն հանձնել, դա նշանակում է ավելի ջանք դնել սեփական լեզուն պահելու համար: «Մեր խնդիրը լեզուն պետականությունից վտարելը չէ, այլ, որ մենք պատվով պահենք մեր լեզուն: Լեզուն պետք է իմանալ՝ անկախ նրանից օրինական լինի, թե ոչ»,-նկատեց նա:
«Թիֆլիսում քանի՞ հայկական դպրոց փակվեց, որովհետեւ հայ ծնողները չէին ուզում, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, այսպես շատ-շատ քաղաքներում, որովհետեւ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ի գաղափարով են ապրում»,-հավելեց մաեստրոն:
Ինչ վերաբերում է կոչումներ տալուն, ապա մաեստրոն ասաց. «Եթե գնահատում ես, գնահատիր, ի՞նչ կա այդտեղ: Գիտեք՝ մեր փողոցում ամեն մի քայլողը ժպիտի, կարեկցանքի կարիքն ունի, տանք իրար էլի, ի՞նչ է եղել»: