03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ։
Ակնհայտ կեղծիքներ, իրավիճակը բացահայտորեն խեղաթյուրելու փորձեր և անպարկեշտ վարքով «գործ կարողների» մի ամբողջ խմբավորում։
Բնականաբար, այս գործը ապագա չի կարող ունենալ, սակայն նպատակը մեկն է՝ թեման շահարկելով դաշտը լցնել զրպարտությամբ, արհեստական օրակարգ պահել և մարդկանց մշտապես թիրախավորման տիրույթում պահել։
Սա զարմանքի արձանագրում չէ, այլ փաստերի ֆիքսում, որոնք ժամանակի ընթացքում կոնկրետ անձանց իրավական պատասխանատվության դաշտ են տեղափոխվելու»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ