25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինն ու Էրդողանը Անկարայում համատեղ մամուլի ասուլիս են տվել

Սեպտեմբերի 28-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ըստ թուրքական «Timeturk.com»լրատվական կայքի` ասուլիսում առաջինը ելույթ ունեցած էրդողանը գոհունակություն է հայտնել ռուս գործընկերոջը հյուրընկալելու համար՝ նշելով, որ հանդիպմանը հնարավորություն են ունեցել քննարկելու երկկողմ և տարածաշրջանային թեմաներ:

Էրդողանը նշել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը 24%-ով աճել է և հույս հայտնել, որ շուտով այն կհասնի ավելի վաղ նախանշած 100 մլրդ դոլարի մակարդակին:

Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում էներգետիկ ոլորտը: Վերջինս տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի և Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքներին:

Էրդողանն, անդրադառնալով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված հանրաքվեին, ասել է, որ իրենք համակարծիք են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ:  
Թուրքիայի նախագահից հետո ելույթ ունեցած Պուտինը էլ տեղեկացրել է, որ թուրք գործընկերոջ հետ համաձայնության են եկել մեծացնել ջանքերը Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Պուտինը ևս գոհունակություն է հայտնել երկկողմ առևտրի ծավալների աճից՝ նշելով, որ անցյալ տարի նվազած ցուցանիշները հնարավոր են եղել մեծացնել Էրդողանի հետ ձեռք բերած պայամանավորվածությունների շնորհիվ: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է նաև, որ Էրդողանի հետ պայմանավորվել են արագացնել Աքքույու ատոմակայանի շինարարությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ