Կհամարձակվե՞ն ասել՝ «կորեք գրողի ծոցը». Իրատես
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ, սեպտեմբերի 26-ին Երևանում կազմակերպել էր «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը որպես այլասերումների եւ
պետական հեղաշրջումների հովանավոր»
անվանմամբ համաժողով։
Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ։ Հիշյալ համաժողովի շրջանակում հանդես գալով զեկույցով, այս մասին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանը:
«2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը», -ասաց Կարինե Եսայանը։ Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվեն նաև ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ– Ա. Հ.) անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող «Խտրականութեան դեմ» օրենքը և յուվենալ արդարադատությանը վերաբերող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկվւսծ անձանց պաշտպանության մասին» օրենքը։ Ըստ այս համաձայնագրի, Հայաստանը պարտավորվել է նաև ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի ստամբուլյան կոնվենցիան։
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում առկա հիմնական հասկացությունները վերցված են Եվրախորհրդի վերոնշյալ ստամբուլյան կոնվենցիայից։ Կոնվենցիայում օգտագործվում է ընտանիքի անդամներ համարվող այսպես կոչված, «զուգընկերներ» եզրույթը, որը ձևակերպվում է որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք։ Իսկ զուգընկեր կարող են լինել նաև նույն սեռի անձինք»։
Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ընդունել հիշյալ օրենքները, ստորագրել և վավերացնել վերոնշյալ կոնվենցիան, բայց այդ ամենը դեռ չեն արել։ Իսկ Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրոպան, պահանջում Է ու շտապեցնում… Ուշագրավ զուգադիպությամբ, ճիշտ համաժողովի օրը Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարին նվիրված քննարկման ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է.
«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար։ Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ այդ պահը կգա»։
Անհրաժեշտ պահանջների թվում նաև վերոնշյալ երկու օրենքի և կոնվենցիայի ընդունումն է, որպեսզի ՀՀ-ին տրվի 12 միլիոն եվրո բյուջետային աջակցություն, ազատականացվի Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմը։ Ուշադրություն դարձրեք դեսպանի ցինիզմին, որը, ըստ էության ասել է, որ ՀՀ իշխանություններին տնային աշխատանք են տված եղել, ու հրապարակայնորեն նրանցից պահանջել կամ նրանց խորհուրդ է տվել «ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը»։ Եթե դա է լինելու բյուջետային աջակցություն ստանալու և վիզային ռեժիմը ազատականացնելու գինը, ապա որևէ կասկած չունենք, որ ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնությունը տվյալ գործարքին կասի հետևյալը՝ ձեր գումարները և վիզային ռեժիմի ազատականացումն առեք ու կորեք գրողի ծոցը։
ՀՀ իշխանությունները ժողովրդի ցասմանը չարժանանալու համար մեկընդմիշտ պետք է մերժեն նաև առաջիկա նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, եթե դրա գինը լինելու է մեր ընտանիքներից երեխաների օտարման հնարավորություն տվող, ընտանիքների քայքայմանը, ինչպես նաև այլասերվածության քարոզչությանը և այլասերվածության տարածմանը ծառայող, այլասերվածներին լայն իրավունքներ տվող հիշյալ օրենքների և կոնվենցիայի ընդունումը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: