20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Միչիգանը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ելույթով հանդես է եկել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով Սենատում ներկայացրել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:

«Գործընկերներիս դիմելով` ցանկանում եմ պատմական ակնարկ ներկայացնել. Արցախը գտնվում է Հարավային Կովկասում, և այն պատմականորեն հայտնի է որպես հայկական տարածք: Տարածաշրջանը մեծամասամբ բնակեցված է հայերով: 1991-ին Իոսիֆ Ստալինն էր, ով   բռնազավթեց Արցախը Հայաստանից և այն հանձնեց Խորհրդային Ադրբեջանին, սակայն Արցախի բնակչությունը միաձայն քվեարկել է հանուն անկախության», – ասել է Քնիզեքը՝ հիշատակելով նաև 300 000 հայ բնակչության տեղահանումն ու արտաքսումը Ադրբեջանից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ