20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի․ Էրդողանը՝ Բարզանիին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեից: Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի նախագահականում, բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հասցեին:

«Հյուսիսային Իրաքի վերջին իրավիճակը մտահոգիչ է, բայց  դա այն հարցը չէ, որ հնարավոր չլինի հաղթահարել: Հյուսիսային Իրաքի շրջանի ղեկավարությունը անկախանալու փորձով ըստ էության ինքը իրեն նետում է կրակի մեջ: Տեղդ նստի՛ր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի: Մեզ հետ, Իրանի հետ, կամ  դաշնային պետության հետ խոսե՞լ ես: Դու ինչպե՞ս ես այդպիսի քայլեր անում: Ո՞վ է քո անկախությունը ընդունելու», ասել է Թուրքիայի նախագահը՝ Բարզանիին անվանելով աշիրեթի՝ ցեղախմբի ղեկավար»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ