20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է  հրաժարականի մասին դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն և ուղարկվումԿենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ