07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռուսաց լեզվի հետ կապված հայեցակարգը ՌԴ-ին հաճոյանալու քաղաքականություն է․ Ավետիք Իշխանյան /տեսանյութ/

ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը մեծ աղմուկ է բարձրացրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  նախագահ  Ավետիք Իշխանյանը շեշտեց՝ մեր դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն։

«Բոլոր հանրակրթական դպրոցներում  բոլոր առարկաները  պետք է դասավանդվեն բարձր մակարդակով։ Ես կարծում եմ՝ դպրոցն ավարտողը մայրենիից զատ՝  փայլուն պիտի տիրապետի նաև երկու օտար լեզվի։ Այդ օտար լեզունեից մեկն, իհարկե, կարող է լինել ռուսերենը։
Ռուսաց լեզվի հետ կապված հայեցակարգը ՌԴ-ին հաճոյանալու քաղաքականություն է՝ հպատակ երկրի կողմից։ Նորմալ, քաղաքակիրթ, անկախ երկրում չպիտի նման բան լինի»։

Բանախոսը շեշտեց՝ բազմաթիվ մարդիկ ուզում են համոզել, ակտիվորեն պնդում են՝ այս ամենը բոլորովին կապ  չունի քաղաքականության հետ, բայց ամեն ինչ պարզ է․ դա հե՛նց քաղաքականության հետ է կապված։

«Ասում են՝ պետք չէ այս ամենին քաղաքական աստառ տալ, բայց ինչպե՞ս չտալ, եթե հենց այդպես է։ Մենք անկախ երկիր ունենք, բայց  հետ ենք գնում դեպի խորհրդային տարիները ու ուզում ենք ձգտել դեպի ռուսականացում», – նշեց Ավետիք Իշխանյանը։

Տեսանյութն՝ այստեղ։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ