25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սաքունցը շփոթում է

Երեկ տեղի ունեցած «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շրջանակներում անցկացված «Քաղաքացիական հասարակության տեսակետները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» կլոր սեղանի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել էր, որ երեք տարի առաջ Հայաստանը բաց թողեց հնարավորությունների լայն շրջանակ ու չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Այս տարիների ընթացքում Հայաստանում գրանցվեց ավելի ցածր մակարդակի ժողովրդավարություն, մարդու իրավունքների ոտնահարում, համատարած կոռուպցիա:

Այս խոսքի ֆոնին Սաքունցը նշել է, որ քանի դեռ իշխանությունն անհապաղ ազատ չի արձակել քաղբանտարկյալներին`Ժիրայր Սեֆիլյանին և նրա ընկերներին, Շանթ Հարությունյանին և մյուսներին, դժվար է ասել, թե Հայաստանի իշխանությունն անկեղծ է իր եվրոպացի գործընկերների հետ։

Առաջին հայացքից անկեղծ եվրոպական արժեքների կրող ու սրտացավ քաղաքացու մտահոգություններ են, սակայն կա մի կարևոր նրբություն Սաքունցի խոսքում։ Իրավապաշտպանը համադրում է անհամադրելին։ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման ու Եվրոպական մեծ ընտանիքին անդամակցելու հետ մեկտեղ «Սասնա ծռերին» որակում է որպես քաղբանտարկյալ։ Սաքունցը պետք է հստակ գիտակցի, որ պետք է չափազանց զգույշ լինել Ծռերի անվան կողքին «քաղբանտարկյալ» տերմինի գործարկումից։

Թերևս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը շատ լավ գիտի, թե Եվրոպայում ինչպես են վարվում ու ընկալում այն մարդկանց, ովքեր զինված պետական շինություններ են գրավում ու պատանդներ պահում։ Այստեղ երկու թեզերի բախում կա․ մի կողմից հերոսացնում է Ծռերին, մյուս կողմից՝ պատրաստակամություն է հայտնում պայքարել, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին։ Այս մտածելակերպով (Ծռերը մեր հերոսներն են, պետք է ազատ արձակվեն) եվրոպացիք ոչ միայն չեն ընդունի իրենց տարածք, այլ անգամ չեն թողնի մոտենալ։
Պետք է գիտակցել, որ հաճախ հանրային դաշտում ինչ-որ բան բարձրաձայնելուց առաջ հարկավոր է մի փոքր մտածել։

Արման Ալավերդյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ