30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Այն, ինչ հիմա կատարվում է՝ պատահական չէ. ջրհեղեղները, երաշտը, հրդեհները…»

«ԲԱՐԻ ՕՐ և ՀԵՏՈ…

Աշխարհընկալումս բազում ռիթմազգացողություններով է սկսվել, դեռ երեխա՝ մտածողությունս լեցուն էր առօրյա կեցությունից դուրս գտնվող չնաշխարհիկ հրաշքներով. խորքիս մեջ երաժշտություն էր՝ գույն, միստիկ հեքիաթների գեղագիտական պատկերներ ու հորինվածքներ: Իմ ընկալման ձևն ուրիշ էր և հենց այնպես չգրեցի,մյուս կողմից էլ գիրն ինձ ընտրության հնարավորություն չընձեռեց՝ ամբողջությամբ ինձ վերցրեց, թելադրեց իր կանոններն ու ցանկությունը:

Նպատակամղումս մարդափրկությունն է, Աստծո արարչանքի փրկությունը, որ մարդը երբեք չկորցնի զգոնությունը առ դրանք: Այն, ինչ հիմա կատարվում է՝ պատահական չէ. ջրհեղեղները երկրագնդի տարբեր հատվածներում, երաշտը, հրդեհները, սառցալեռների հալոցքը, կետաձկների ինքնասպանությունը և չարորակ հիվանդությունների աննախադեպ աճը:

Մի անգամ էլ ձայնեմ,-Մար՛դ, զգոն եղիր առ արարչանքը Աստծո, չէ՞ որ քո կատարելության համար Աստված զոհեց իր միակ Որդուն»:

Բանաստեղծուհի Դարիկո Խաչատրյանի գրառումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ