20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Չհոգնեցի՞ն, լավ, բա մայիսյան ընտրությունները հեչ դաս չեղա՞ն»

Տեղի֊անտեղի իշխանափոխությունից խոսացողները, 《ժողովրդին ոտքի հանողները》 չհոգնեցի՞ն։ Լավ, բա մայիսյան ընտրությունները հեչ դաս չեղա՞ն։ Իսկ որ ոչ մի քաղաքական ուժ միտինգի փորձ անգամ չարեց նախընտրական շրջանում, որովհետև գիտեր, որ 500 հոգուց ավել մարդ չի գալու, սա էլ մոռացվե՞ց։ Կամ հետընտրական մի ֆլեշմոբ էլ չեղավ, սա էլ արդեն ցուցիչ չէ՞։ Բա որ զանգվածներ ոտքի հանող եք, գոնե 7 տոկոս ձայն հավաքեիք կես տարի առաջ։

Որ մի քիչ գիրք կարդային, երևի կիմանային, որ Բոնապարտին իշխանության բերեց ոչ թե Բրյումենի 18֊ը, այլ ֆրանսիայի ժողովրդի 
ոգին, այլ կերպ ասած` տվյալ պահի հանրային հավաքական ցանկությունն ու էսօրվա լեկսիկոնով ասած` տրենդից բխած էներգիան։ Նույնը բոլշևիկների պարագայում, նույնը` ՀՀՇ֊ի…

Բայց դե ում ինչ ասես. որ համոզված լինեի, թե կհասկանան, խորհուրդ կտայի նախ իրենք իրենց SWOT անալիզ անեին…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ