Գալուստ Գրիգորիչն էլ չկարողացավ. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակի” տեղեկություններով, օրերս խորհրդարանի միջանցքում իրար հետ վիճած հանրապետական խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանին եւ Կարինե Աճեմյանին հաշտեցնելու փորձ է արել խմբակցության ղեկավար Գալուստ Աահակյանը: Վերջինիս ջանքե րը, սակայն, ապարդյուն են անցել: Տիկնայք մնացել են անդրդվելի:
Թերթը հիշեցնում է, որ նրանք վիճել էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրազիլիա մեկնելու վերաբերյալ մամուլի հրապարակումից հետո: Տիկին Աճեմյանը որոշել էր, թե տիկին Եսայանն է պատճառը, որ այցի մասին բացասական երանգներով հրապարակում էր եղել:
Թե ինչպես են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը, որոնք երկուսն էլ, այդուհանդերձ Աժ նախագահի հետ մեկնելու են Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, շփվելու, դժվար է ասել: Իսկ այցը, որ մեկնարկելու է այս կիրակի, տեւելու է տասը օր:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: