”Կարողա ես փիրսինգ եմ արել, քո ինչ գործնա”.Խուդոյանը դիմել է ՄԻՊ-ին` նոր մանրամասներ/վիդեո/
Այսօր Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց տուն 23-ի բնակիչ Աշոտ Խուդոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ պահանջելով` պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին ու բժիշկներին, որոնք բռնի ուժով նախ նախագահական նստավայրի մոտից իրեն տեղափոխել էին Էջմիածին քաղաքի հիվանդանոց, ապա ուղեգրի համաձայն հոգեբուժարան:
Խուդոյանը այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ահասարսուռ այս պատմության մանրամասները.”Էջմիածին քաղաքում բժիշկները փորձեցին իմ ակցիան խանգարել և քանդել բերանիս կարերը: Ես նրանց ասացի , որ դուք նման իրավասություն չունեք` հարգելի բժիշկներ: Ես ձեր կարիքը չեմ զգում, ոչ ոք ինձ չի դրդել այս քայլին` ես խաղաղ ակցիա եմ իրականացնում”,-նշեց Խուդոյանը, որը հավելեց, որ իր ըստ օրենքի բացատրությանը զուգորդել է իրեն հոգեբուժարան ուղարկելու ուղեգիր գրելուն.”Կարողա ես փիրսինգ եմ արել, քո ինչ գործնա` ասեցի”:
Խուդոյանը նշեց նաև, որ բռնության հիմնական հեղինակները “հրեշտակներ” գնդի ոստիկաններն են եղել և ինքը պատրաստ է դեմքերով ճանաչել նրանց:
Հիշեցնենք, Աշոտ Խուդոյանը բերանը կարած` կնոջ և 4 երեխաների հետ նստացույց էր անում նախագահական նստավայրի մոտ` այս կերպ ներկայացնելով կադաստրի հետ կապված իր բնակարանային պահանջը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: