Սխալ ճանապարհ է ընտրված. Հայրիկյանը` նախագահականում էր /վիդեո, ֆոտո/
Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց էր: Նա նամակ էր բերել հանձնելու Սերժ Սարգսյանին:
“Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերում Ձեր նախագահությանը, Դուք եք մեր պետության աշխարհով մեկ ճանաչված առաջին դեմքը: Ելնելով դրանից` մեր պարտքն ենք համարում պաշտոնապես Ձեզ իրազեկել, որ Մաքսային Միությանը միանալու Ձեր անակնկալ, ամենայն հավանակնությամբ՝ ճնշումներով թելադրված որոշումը միայն ժողովրդի 23 տոկոսին է գոհացնում”,-գրված է նամակում:
Ըստ Հայրիկյանի, այս դիմումը իր բարեկամական նախազգուշացումն է: Ինքը հայ ժողովրդի համար ճակատագրական ծանր պահերին գործնական հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ գիտի, որ, չնայած հակառակ բեւեռներին՝ Սերժ Սարգսյանը հասկանալով ու փոխմբռնումով է մոտենում հարցերին: “Սա մի վերջին ճանապարհ է, իրեն բացատրելու, որ սխալ ճանապարհ է ընտրված”,-ասաց Հայրիկյանը:
Վերջինս չի բացառում, որ հանրահավաքներ սկսեն այդ որոշման դեմ:
Մանրամասները` տեսանյութում: