21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Օրակարգում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր:

Էրդողանին կուղեկցեն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ովքեր կմասնակցեն ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով 4-րդ հանդիպմանը:

Ծրագրվում է նաև Էրդողանի առանձին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրն ու իրադարձությունները Եգիպտոսում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ