19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անկախության օրվան նվիրված ընդունելություն Պրահայում

Սեպտեմբերի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Չեխիայի Պառլամենտի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաեւ հյուրեր Հայաստանից: Ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ սենատոր Յարոմիր Շտետինան: Դեսպանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 21-ամյա ուղին, անցյալի եւ ժամանակակից մարտահրավերները: Այնուհետեւ դեսպանը խոսեց հայ-չեխական հարաբերությունների եւ դրանց հեռանկարների, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգի, ինչպես նաեւ Չեխիայի հայ համայնքի մասին: Չեխ սենատորն իր խոսքում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին, Չեխիայի հայ համայնքին անկախության տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությունն ուղեկցվում էր հայ երեխաների նկարների` անկախության հռչակման տարեդարձին նվիրված ցուցահանդեսով: Միջոցառումն ավարտվեց ավանդական ճաշկերույթով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ