Էլիտար հարսանիք. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ այսօր “Ֆլորենս” ռեստորանում կայանալու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը: Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն են:
“Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասաց. “Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում: Գալիս, լավ էլ քեֆ է անում”: Հրավիրված են նաեւ պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային իշխանամետ ներկայացուցիչներ:
Հարսնացուն իրավաբանական կրթություն ունի, նրա ապագա ամուսինը համակուրսեցին է, հանրությանը ոչ հայտնի ընտանիքից”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: