17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ու՞ր ա Տոնուսի Աշոտը /վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ իրենց արդարացի պահանջը արտահայտելու միտումով եկել էին Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում 44/4 հասցեում կառուցվող շենքերի “ապագա” բնակիչները:
2006 թ-ին երկու շենքերի բնակիչները պայմանագիր են կնքել ընկերության հետ՝ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերելու համար։ Այսօր նրանք փաստի առջեւ են կանգնել, շենքերի շինարարությունը դադարեցված է։

“Տոնուս” ընկերությունը այս տարվա հունիսի 14-ին սնանկ է ճանաչվել։

Բնակիչները պահանջում են ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանից կամ վերադարձնել իրենց վճարած գումարը կամ տրամադրել իրենց պայմանագրի համաձայն կառուցվելիք բնակարանները
Երկու շենքերը այս պահին  գրավի տակ են “Արցախ” բանկում։

“Ուրա Տոնուսի Աշոտը, թող գա ու հետ տա մեր փողերը”,-բղավում էին բնակիչները:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ