Ռոտշիլդների ինչի՞ն էր պետք Ալիևին 3.6 միլիարդ տալը. Իրավունք
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կնքել Է նավթային եւս մեկ «դարի պայմանագիր»։ Ավելի ճիշտ՝ 25 տարով երկարաձգվել է դեռ 1994 թ.–ին կնքվսւծ «դարի պայմանագիրը»։ Սակայն այդ երկարաձգման մեջ այնքան նորամուծություններ կան, որ հնից միայն ընդհանուր դրույթներն են մնացել։
«ԴԱՐԻ ՊԱՑՄԱՆԱԳԻՐ-2»
Պայմանագրի երկարաձգումը Բաքվին բավականին ոգեւորել է եւ, անկեղծ ասած, առաջին հւսյացքից միանգամայն տեղին։
Միայն այն փաստը, որ պայմանագրի կնքման արդյունքում Ադրբեջանը, որպես բոնուս, ստանալու է 3,6 միլիարդ դոլար, ինչ խոսք, ոգեւորվելու տեղ տալիս է։ Բայց այսքանով հանդերձ էլ անգամ ադրբեանական որոշ աղբյուրների մոտ մի շարք հարցեր մնում են։
Նախ հիշեցնենք հիմնական փաստերը։ Երկարաձգված պայմանագրով նախատեսվում է մինչեւ 2050թ.–ը շարունակել ադրբեջանական երեք հիմնական նավթային հւսնքւսվայրերի «Ագերիի», «Չիրագի» եւ «Գյունեշլի» շահագործումը։ Նախագծի մեջ թեեւ ներգրավված են մի շարք համաշխարհային խոշոր էներգետիկ ընկերություններ, բայց հիմնական խաղացողները մնում են երկուսը «Բրիթիշ փեթրոլիումը» (8Բ) եւ Աղրբեջանի պետական նավթային ընկերությունը ՏՕՇ/\ք1։ Ընդ որում, վերջինիս մասնաբաժինը ծրագրում նախկին 11-ից դառնում է 25 տոկոս։ Մոտակա 32 տարում ներդրումների ծավալը պետք է կազմի ավելի քան 40 միլիարդ դոլար։
Սրանք հիմնական հայտնի փաստերն են, իսկ պայմանագրի դետալները հիմնականում մնում են գաղտնի։ Հայտնի է նաեւ պայմանագրի կնքումից հետո Ալիեւի բերած տվյալները, թե հանքավայրում դեռ 500 մլն տոննա նավթի պաշար կա։ Սակայն հենց այդ թիվն է, որ տարաբնույթ անպատասխան մնացած հարցերի եւ կասկածների տեղիք է տալիս։ Այդ թվում, կրկնենք, անգամ ադրբեջանական որոշ աղբյուրներ են տարակուսանք հայտնում հետեւյալ հանգամանքի հետ կապված։ Ադրբեջանական տեղեկությունների համաձայն, նախորդ պայմանագրի շնորհիվ հիշատակված հանքավայրերից ստացվել է մոտ 430 միլիոն տոննա նավթ, որի Բաքու-Ջեհյան խողովակաշարի շահագործումից հետո հիմնականում արտահանվելէ այդ գծով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: