07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սերոժը սպառնացել է` վերջդ վատ ա լինելու. Սեւակին ահաբեկում են

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանին, երեկ երեկոյան` ահաբեկել և սպառնացել են: Այդ մասին նա հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում.”Ներկայացավ Սերոժ անունով, ու միանգամից հարցրեց` դու էսօր ասուլիս է՞ս տվել, ասեցի` հա, ասեց` բա ու՞ր ես, ասացի, ասեց քեզ որտե՞ղ գտնեմ հետո ավելացրեց , որ որտեղ գտնի վերջս վատա լինելու: Ես անջատեցի հեռախոսս: Հետո պարբերաբար փակ համարից զանգեր եկան, բայց ես չեմ պատասխանել”:

Հովհաննիսյանը նշեց, որ այդ ամենը կարող է կապված լինել Էջմիածնի միաբանության անդամ Հակոբ աբեղա Գրիգորյանի անձի շուրջ` իր արած հրապարակումների հետ:

Սևակ Հովհաննիսյանը դիմել է ոստիկանությանը:Պատասխանել են, որ այս պահին նրա անվտանգությունը չեն կարող ապահովել:

Սևակ Հովհաննիսյանը արդեն իր անձի նկատմամբ բռնություն կիրառելու համար դիմում ունի ոստիկանությունում և այդ գործի շրջանակներում այսօր տեղի է ունենալու առերեսում Հակոբ աբեղա Գրիգորյանի հետ:

Հիշեցնենք, որ Սևակ Հովհաննիսյանը երեկ սկանդալային բացահայտում էր արել, որում հայր Հակոբին մեղադրվում էր համասեռամոլության մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ