Հայաստանի թմրամոլները. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհ”-ի Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է թմրամիջոցներ օգտագործողների թվաքանակի աճ, թմրամիջոցների նոր ու վտանգավոր տեսակների տարածում: Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամոլության եւ թմրամիջոցների դիտակայանի բաժնի ղեկավար Սուրեն Նազինյանի, Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների գործածման տարածվածութունը գնահատող հետազոտություն 2005-ից չի իրականացվել:
Պաշտոնական վերջին տվյալներով` Հայաստանում հաշվառված է 4428 թմրամոլ:
Թմրամոլների աճը պայմանավորող գործոններից մեկը նարկոլոգիական բուժօգնության որակի բարելավումն է. այն նպաստում է, որ մարդը գնա, հաշվառվի ու բուժում ստանա: Թմրամոլների աճը պայմանավորված է նաեւ սոցիալական պայմաններով ու գործազրկության աճով:
Ըստ ոստիկանության տեղեկությունների` Հայաստանում թմրամիջոց օգտագործողների 89 տոկոսը գործազուրկ է: Այսինքն՝ գործազրկությունը եւս նպաստում է թմրամոլության աճին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: