Մեծն սոցիոլոգ Ադիբեկյանը պատվեր չունի. Առավոտ
Օրեր առաջ “Առավոտ”-ը անդրադարձել էր այն հարցին, որ հայ հասարակության շրջանում Մաքսային միության [ՄՄ] անդամակցման վերաբերյալ կատարված երկու տարբեր հարցումներ, որոնք կատարվել են համարյա թե նույն ժամանակահատվածում, տարբեր արդյունքներ էին արտացոլել: Մի դեպքում հասարակության 86 տոկոսն է կողմ արտահայտվել ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցությանը, մյուս դեպքում’ 20 տոկոսը:
Թերթը Ահարոն Ադիբեկյանիվ հետաքրվեց, թե ինչու իր կենտրոնը չի անում նման հարցում: “Դա անգրագետ հետազոտության հետեւանք է, նախ պետք է ծանոթանանք մեթոդիկային, ոնց է եղել հարցադրումը, ընտրանքը ոնց է կառուցվել եւ հարցվողները ինչ մակարդակի են եղել, արդյոք ճիշտ են կատարել ընտրանքի քայլը, տեղաբաշխումը: Նաեւ այս դեպքերում լրացուցիչ հարց է լինում. հարցվողը ունի՞ ազգական ՌԴ-ում, կամ Եվրոպայում, որ իմանանք որքանով է այդ ազգակցական կապը ազդում իր մոտեցման վրա”:
Պարոն Ադիբեկյանը խոսեց նաեւ իր պատվիրատուներից ու պատասխանելով հարցին` ՄՄ-ի անդամակցության հետ կապված հարցման պատվեր չունե՞ն, ասաց. “Մեր առաջին պատվիրատուները եղել են կոմունիստները, անկախ հիմնադրամներ, ՀՅԴ-ն, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը: Տվյալ պահին Մաքսային միության անդամակցության հետ կապված հարցման պատվեր չունենք”: