18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը “Սմե՞րչ” է բերելու Հայաստան.168 ժամ

 Սեպտեմբերի 30-ին Աժ-ում անցկացվում էր ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի Անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին։

Ըստ “168 ժամ”-ի, հայ պատգամավորները նիստի ժամանակ դժգոհել են, թե ինչու է ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը նորագույն զինատեսակներ վաճառում Ադրբեջանին, այդ թվում՝ համազարկային “Սմերչ” կայաններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։

 Նիստից հետո Վիբորնին մոտեցել է հայ պատգամավորներին եւ նրանց վստահեցրել, որ պետք չէ անհանգստանալ Ադրբեջանին վաճառված “Սմերչ”–ներից, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, եւ նա իր հետ Հայաստան է բերելու”Սմերչ” կայաններ։

Հայ պատգամավորներն էլ ասել են, թե ստացվում է, որ Ռուսաստանը միաժամանակ զենք է տալիս եւ, Հայաստանին եւ Ադրբեջանին, որպեսզի մենք փոխադարձաբար ոչնչացնենք իրար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ