08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստամբուլում քարեր են նետել հայերի վրա

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքված մի խումբ ազգայնականներ, եկեղեցուց դուրս եկող քաղաքացիների վրա քարեր են նետել:

Թուրքական «Artı Gerçek» կայքի թղթակից Երվանդ Օզուզունը, որը անձամբ ներկա է եղել միջադեպին, պատմում է, որ համայնքի ներկայացուցիչները եկեղեցում միջոցառման են մասնակցել, ինչից հետո դուրս գալով եկեղեցուց շարժվել են դեպի իրենց մեքենաները. հենց այդ պահին էլ տարածքում հավաքված մի խումբ ազգայնականներ, բացականչելով «մահ ձեզ», քարեր են շպրտել իրենց վրա:

Օզուզունը, թերթում հրապարակած իր հոդվածում շեշտում է, որ միջադեպը ոչ այլ ինչ է քան ատելության և ռասիզմի բացահայտ դրսևորում, և կոչ է անում իրավապահ մարմիններին ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ