02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք որևէ թշնամի չունենք. ՀՅԴ-ը՝ «Ծառուկյան»-ից

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի կոալիցիան կարող է քանդվել միայն մեկ դեպքում, երբ սկզբունքների անհամատեղելիություն լինի: «Կոալիցիան, թե ինչ ձևով կլինի, չեմ կարող ասել, կգա օրը, եթե այդպես հայտ կներկայացնի «Ծառուկյան» դաշինքը, կոալիցիան կքննարկի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի կարիքն ունի կոալիցիան, նա պատասխանեց. «Մենք ողջ ժողովրդի աջակացության կարիքն ունենք»:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ որևէ մեկի հետ չունեն տաբու հարաբերվելու: «Մենք որևէ թշնամի չունենք, մենք ունենք հնարավոր գործընկերներ, կարող ենք ունենալ  նաև գաղափարական հակառակորդներ, եթե որևէ դաշտից մեր մոտեցումները պաշտապնողներ կլինեն, մենք պատրաստ կլինենք աշխատել, համագործակցել, մենք աշխատում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ, «Ելքի» հետ»,-շեշտեց նա ու որպես օրինակ բերեց Հակակառուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ համագործակցությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ