20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ելքի» առաջարկն ուսումնասիրվում է

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դատապարտում են Վերնիսաժի հարևանությամբ երեկ տեղի ունեցած իրադարձությունները: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեցին, որ համապատասխան մարմինները պետք է հետախուզեն, պարզեն իրողությունը:

Ապա խոսելով «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին՝ Իվետա Տոնոյանը նկատեց, որ իրենց տնտեսական բլոկի մասնագետներն զբաղվում են այս հարցի վերաբերյալ քննարկումներով: «Պետք է իրականացնել այն չիրագործված պոտենցիալը, որ չենք կիրառում այս պահին ԵԱՏՄ-ում, առաջարկն ուսումնասիրվում է»,-նշեց նա:

Իվետա Տոնոյանը հայտնեց նաև, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ-երի մասով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, բազմաթիվ համայնքներում ԲՀԿ-ն մասնակցություն է ունենալու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ