02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

40 զինվոր է թունավորվել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել։ Դեպքը եղել է չորս օր առաջ։ Թունավորվել է մոտ 40 զինծառայող։ Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից եւ ճաշարանում մատուցված հավի մսից։

Ըստ այդ նույն տեղեկությունների, չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում է թունավորումը բարդել զորամասի հարեւանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա։

 Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են “պլոմբել” դրանցից մեկը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թերթին ասել է,  որ ոչ թե թունավորում է եղել, այլ աննշան բան, զինվորները ստուգվել են հոսպիտալում եւ կրկին վերադարձել ծառայության:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ