25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անորոշություն Պոլսի պատրիարքական ընտրությունների շուրջ. նահանգապետը վերապահումներ ունի

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ նորից անորոշություն է ստեղծվել:  Հուլիսին սկզբին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնակ մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով Ներքին գործերի նախարարությանն էր ներկայացրել ինչպես նախաձեռնակ մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ ՆԳՆ-ն պատասխանի պատրիարքության նամակին և հանձնարարություն տա ընտրության անցկացման համար:

Սակայն, ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, պնդումներ են շրջանառվում, որ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը Նախաձեռնակ մարմնի որոշ անդամների վերաբերյալ վերապահումներ ունի:  Ըստ «Ակօսի» տեղեկությունների՝ նահանգապետը հայտնել է, թե ձևավորված մարմնի կազմից գոհ չէ և այդ կազմով հնարավոր չէ ընտրություն անցկացնել:

Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին պատրիարքարանում տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նախագահությամբ ժողով է գումարվել, որի նպատակն, ըստ «Ակօսի», նահանգապետի առարկությունները քննելն էր:

Ժողովը որոշել է, որ հարկավոր է սպասել պետության պաշտոնական պատասխանին, որը պետք է լինի հոկտեմբերի սկզբին: Պատասխան չստանալու կամ բացասական որոշման դեպքում կդիմեն Նահանգապետին հանդիպում կազմակերպելու համար:

Ժողովից հետո  որոշ տեղեկություններ է փոխանցել Նախաձեռնակ մարմնի անդամ, իրավաբան Սեբու Ասլանգիլը: Նա նշել է, որ Նախաձեռնակ մարմինը իրավական կարգավիճ ունի և այս առումով որևէ առարկություն չպետք է լինի:

«Նախաձեռնակ մարմինը նահանգապետարանին դիմում է ներկայացրել, այդ դիմումին պատասխանելու համար ժամկետներ կան: Ժողովի ժամանակ այդ ժամեկտներում որոշման սպասելու դիրքորոշումը հաղթեց»:

Իսկ նահանգապետի վերապահումների մասին շրջանառվող պնդումների վերաբերյալ Ասլանգիլը նշել է, որ եթե պետության կողմից նման վերապահումներ կան, ապա դրանք պետք ներկայացնի պաշտոնական գրությամբ:

«Մենք պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել: Դիմումը ներկայացրել ենք, սպասում ենք: Քանի որ ընտրական շրջանի մեջ ենք, անընդհատ նման պնդումներ են առաջ քաշվում»:

Ըստ Ասլանգիլի, եթե ներկայացված դիմումին պետության կողմից պատասխան չտրվի, ապա կնշանակի որ դիմումը մերժվել է: Այս պարագայում Նախաձեռնակ մարմինը մի քանի ընտրություն ունի, որոնցից մեկն էլ դատական հայց ներկայացնելն է:

Անցակցված ժողովի մասին տեղեկություններ է հաղորդել նաև ժողովի մասնակից հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն՝ նշելով, որ հանդիպումը ընթացել է լարված մթնոլորտում, իսկ մասնակիցները դիրքորոշումը տխրեցրել է իրեն:

Ըստ Շիրինօղլուի՝ նա տեղապահին հայտնել է, որ պետության անհանգստացնում է  Նախաձեռնակ մարմինի կազմը, և այն անհրաժեշտ է լուծարել: Ի պատասխան տեղապահ Բեքչյանը նշել է, որ ինքը գոհ է ընտրությունը կազմակերպող մարմնի աշխատանքներից և այն չի լուծարվելու: Շիրինօղլուն կարծում է, որ չի կարելի նման կերպ մարտահրավեր նետել պետությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ