30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Կրկին ադրբեջանցի պատվազուրկ եղած գեներալը հայտնվեց…»

«Կրկին ադրբեջանցի պատվազուրկ եղած գեներալը հայտնվեց.

Ադրբեջանական բանակից դուրս շպրտված գեներալ Յաշար Այդեմիրովը ամեն կերպ փորձում է իշխանության աչքին բարձրանալ: Սա ինքն իրեն ռազմական փորձագետ է նշանակել ու ամեն առիթի անիմաստ վերլուծություններ է անում: Սակայն սա որոշակի ժամանակահատված լռել էր, քանի որ ժամանակին Հայաստանի վրա հարձակվելու կոչեր էր անում, այդ հայտարարություններից հետո սկսվեց ապրիլյան մարտերը ու այս գեներալի տնազը անհետ կորավ հորիզոնից: Սա ոչ մարտի դաշտում էր երևում, ոչ էլ վերլուծություններ էր կատարում:

Մեկ տարի անց , երբ իրավիճակը համեմատաբար ավելի հանդարտ է , սա կրկին գլուխ է բարձրացրել: Հիմա էլ ի պատասխան Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ԱԹՍ-եր է արտադրելու, սա պատասխանել է, որ իբր Հայաստանը խուճապի մեջ է Ադրբեջանի ռազմական ուժի աճից և հայկական ԱԹՍ-ները շատ անվորակ են:

Այդեմիրովը փաստորեն ընդհանրապես չի հետևում ադրբեջանական մամուլին և ՊՆ-ի տարածած հաղորդագրություններին: Եթե հետևեր կտեսներ, թե որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն ինչ հայտարարություններ էր տարածում այդ ԱԹՍ-ների մասին: Եվ դա դեռ միայն պաշտոնականն է:

Բայց դե սա իրենից ոչ մի բան չներկայացնող , վախկոտի մեկն է, ով միշտ առաջնագծից փախել է ու մի կերպ հասել գեներալի կոչումի, բայց դե երկար չդիմացավ, հանեցին ռադ արեցին համակարգից իր հիմարությունների համար»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ