01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշոտը հոգեբուժարան չի տեղափոխվել. բերանը կարած` կնստի նախագահականի դիմաց

Քիչ առաջ Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Աշոտ Խուդոյանի կինը` Հեղինե Խուդոյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան բռնի ուժով բերման ենթարկված ամուսինը արդեն միացել է ընտանիքին, և իրենք այժմ արդեն ողջ ընտանիքով կշարունակեն նստացույցը:

“Ամուսնուս զոռով ուզեցել են հոգեբուժարան տանեն, նա դիմադրել է, փորձել են քանդել բերանի կարերը ու չի ստացվել: Տեսել են ճար չկա` Էջմիածնի փողոցներից մեկում իջացրել են ու տենց թողել”,-պատմեց Հեղինե Խուդոյանը:

Նա նշեց, որ չեն պատրաստվում դադարեցնել նստացույցը և 4 երեխաների հետ միասին կմնան նախագահական նստավայրի դիմաց այնքան, մինչև իրենց արդարացի պահանջը լուծում ստանա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան “Շտապ օգնության” մեքենայով բռնի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ից անժամկետ նստացույց հայտարարած Աշոտ Խուդոյանը: Նրա կինը 4 մանկահասակ երեխաների հետ եկել էր փոխարինելու ամուսնուն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ