Իշխանափոխություն ՀՅԴ-ում. Հրապարակ
Լիլիթ Գալստյանը փորձում է “իշխանափոխություն” անել ՀՅԴ-ում: “Հրապարակ”-ի տեղեկություններով, անցած շաբաթ կայացած ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ ժողովում, որին մասնակցել են 60 պատվիրակներ, քննարկվել են ՀՅԴ ներսում տիրող իրավիճակն ու անելիքները:
Դատելով ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի տարածած հաղորդագրությունից, այստեղ արմատական տրամադրված կազմ է հավաքվել, որ “գնահատականներ է տրվել ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, վերջինիս պատճառներին եւ հետեւանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին” եւ “հաստատել է իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երեւանցիների վստահությունն ամրացնելու” ուղղությամբ։
ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Լիլիթ Գալստյանը։