15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Պետք է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարում»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկած փաստաթղթային քննարկումները սկսելու համար անհրաժեշտ է կողմերի միջև անվտանգային արժանահավատ միջավայրի ստեղծումը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեմն Աշոտյանը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Վերջինս ընդգծեց, որ բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Պետք է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարում, համապատասխան մեխանիզմների ներդրում, որ ստեղծվի անվտանգային արժանահավատ միջավայր, ռազմական գործողությունները, սադրանքները կանխող և հետաքննող միջավայր, որի արդյունքում կկարողանանք անցնել եռանախագահների առաջարկած փաստաթղթային քննարկումներին», – եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ