21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Անհատ գիտնականներն այս կամ այն ոլորտում իրոք կարող են ինչ-որ պահ անելիք չունենալ»

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը նկատեց, որ համաձայնագիրը ստեղծվել է երկկողմանի՝ նախաձեռնող երկրների և գիտնականների համար շահավետ պայմաններով։

Արման Սաղաթելյանը նշեց, որ համաձայնագրում միայն Հայաստանի մասնաբաժինը 50 մլն դոլարի է հասնում, ինչը Հայաստանի համար լուրջ միջոցներ է:

«Այս համաձայնագրի շարունակությունը մեզ հնարավորություն է տալիս պահպանել մեզ մոտ գիտական օջախները, դպրոցները, որ ունենք, որովհետև անհատ գիտնականներն այս կամ այն ոլորտում իրոք կարող են ինչ-որ պահ անելիք չունենալ և ստիպված են գնալ և այլ թիմերում արտադրանք ապահովել: Հիմա այս պարագայում թիմերին է հնարավորություն տրվում աշխատել:
Ունենք գիտական հաստատություններ, որոնք տիրապետում են միջոցների, որը տնտեսությունն ի վիճակի չէ մարսել»,-ասաց նա և նշեց, որ օրինակ Հարավային Կորեան, որը համաձայնագրին միացած է, հետաքրքրված է Հայաստանի հետ զարգացնել նման նախագծեր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ