20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա»

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը կարծում է՝  նախկինում Հայաստանի համար քաղաքակրթական կենտրոնը համարվում էր Մոսկվան, մենք ու աշխարհը գործ ունեինք սոցիալիզմի հետ, բայց այսօր շատ բան է փոխվել. հիմա շատերը  քաղաքակրթական կենտրոնը համարում են Արևմուտքը:  Այս մասին այսօր ազգագրագետը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Երբ սոցիալիզմի շրջանն ավարտվեց, hենց ռուսական հասարակության շատ խավեր գնացին դեպի Արևմուտք և խախտվեց կենտրոնների խնդիրը:

Փոփոխությունները բերեցին նրան, որ հայկական հասարակության մեջ առաջացավ կասկած՝ արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ իր համար մշակութային կենտրոն»,- նշեց  բանախոսը՝ ընդգծելով՝ ակնհայտ է՝  Ռուսաստանը ցանկանում է պահպանել  իր քաղաքական ազդեցությունը  Հայաստանի վրա: 

Ազգագրագետը շեշտեց՝  թեև  Հայաստանը  բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այդուամենայնիվ, հասարակության մեջ այս հարցի վերաբերյալ բազմակարծություն կա. բարեբախտաբար,  նոր  սերնդի մի մասը չի ընդունում Ռուսաստանի կայսերապաշտական գործողությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ