Իրար հետ խառնել պետք չի. պատգամավորը՝ ԿԳՆ-ի հրաժարականի պահանջից (տեսանյութ)
«Եկեք, երևույթները չխառնենք իրար և եկեք, առաձնացնենք, թե ինչի համար է ստացել մեդալը տվյալ աշակերտը: Մեդալն ստացել է գերազանց առաջադիմության համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ խոսելով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջից:
Նա նշեց, որ գերազանց առաջադիմության համար մեդալ ստացած մեկը կարող է տարբեր իրավիճակներում հայտնվել:
«Կրթության նախարարն իրավունք չուներ ասել այն, ինչ ասաց` ի պաշտպանություն Հրազդանի քաղաքապետի տղային « պատվելու» իր այս քայլի: Սա վե՛րջն է, ու անձամբ չե՛մ հանդուրժում և պահանջում եմ իր հրաժարականը»,-իր հայտարարության մեջ գրել էր Անահիտ Բախշյանը: