25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակամա խոստովանություն. Ժամանակ

ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառել զենք կամ անվճար մատակարարել, ինչպես նաև այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային օրենքներ և մոտեցումներ․ հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»,- ասել է Պուտինը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից` Պուտինի ասածը նույնիսկ միանգամայն տրամաբանական է: Սրանով հանդերձ` առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր, որոնք բացահայտում են Ռուսաստանի քաղաքականության երկդիմությունը: Մոսկվան մշտապես հայտարարում է, թե ուկրաինական հակամարտությանը կողմ չէ և նույնիսկ հերքում է, որ աջակցում է Դոնբասի անջատողականներին: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ է Պուտինին անհանգստացնում ամերիկա-ուկրաինական ռազմական համագործակցությունը: Մյուս կողմից` ԱՄՆ-ն Նորմանդական քառյակի անդամ չէ և պաշտոնապես ներգրավված չէ ուկրաինական հակամարտության միջնորդական գործընթացում և ընդանենն Ուկրաինայի հանդեպ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները` վերջինիս օգնելով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Շատ լավ կլիներ, որ Ռուսաստանը նման բծախնդիր վերաբերմունք ցուցաբերեր իր դաշնակից Հայաստանի նկատմամբ կամ գոնե Ղարաբաղյան հակամարտության գործընթացում վարեր իր միջնորդական կարգավիճակից բխող խաղարար գործունեություն` ինչպես դա անում են մյուս համանախագահ երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Սակայն Ռուսաստանը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է և իր քաղաքականությամբ ապակայունացնում է վիճակը, հիմքեր է ստեղծում նոր պատերազմի սանձազերծման համար, կամ ինչպես Պուտինն է խոստովանում` «զենքի մատակարարումներով չի նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում է իրավիճակը»: Պուտինի այս անուղղակի ինքնախոստովանությունը լավագույնս բացահայտում է Մոսկվայի դեստրուկտիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, հատկապես` ղարաբաղյան գործընթացում: Մյուս կողմից` ամերիկյան երկակի ստանդարտները քննադատող Պուտինը դրսևորում է երկդիմի և ցինիկ քաղաքականության տիպիկ օրինակ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ