20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում

Սեպտեմբերի 6-ին Բաքվում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 6-րդ ժողովը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ արտգործնախարարները ժողովի ժամանակ կքննարկեն երեք երկրների՝ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր: Բացի այդ կխոսվեն եռակողմ նախագծերի  մասին:

Սպասվում է, որ ժողովի ավարտից հետո արտգործնախարարները կստորագրեն ընդհանուր հայտարարություն «2017-2019թթ եռակողմ համագործակցության ծրագրի» վերաբերյալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Չավուշօղլուն կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ