16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է  հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասել է նա՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու են վրացական աղբյուրները նշել, թե Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից:

Արտակ Զաքարյանը նշել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառով որեւ խնդիր չի լինի.

«ՆԱՏՕ-ն կա, եղել է եւ շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, եւ մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Հայաստանը շատ երկար ժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, եւ այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը արտառոց չպետք է դիտարկել»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ