10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցտեսություն ամառ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» խորագիրը կրող միջոցառումով, որը մեկնարկել է Մատենադարանից սկիզբ առած «Դեպի դպրոց» հեծանվավազքով: Վազքուղին ավարտվել է Կարապի լճի հարակից տարածքում, որտեղ էլ տեղի է ունեցել հիմնական՝ համերգային ծրագիրը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ամփոփելով «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով կազմակերպված միջոցառումները՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի շատ ավելի մեծացել է միջոցառումների մասնակիցների և հանդիսատեսների ու, հատկապես, զբոսաշրջիկների թիվը, որոնցից շատերը մայրաքաղաք են ժամանել հենց «Երևանյան ամառ» ծրագրի այս կամ այն միջոցառմանը ներկա գտնվելու համար:

«Հատկանշական է նաև, որ այս տարի մասնավոր հատվածի հետ համագործակցությունը եղավ ավելի սերտ: Եվ նրանց աջակցությամբ «Երևանյան ամառ 2017» ծրագիրը հասավ նորանոր հաջողությունների՝ այն դարձնելով առավել հետաքրքիր, բազմաժանր և մարդաշատ», – նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Ցտեսություն ամառ» միջոցառման ժամանակ հանրահայտ երգերի յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցավ «The Band» երաժշտախումբը: «Օպերա Վիվա» նախագիծն էլ ներկայացրեց երևանյան սիրված երգեր, իսկ հանրահայտ ու սիրված «Նեմռա» ռոք խումբն ապահովեց երեկոյի ուրախ ռոքային տրամադրությունը:

Եզրափակիչ միջոցառման ընթացքում «Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրի կազմակերպմանն աջակցած բոլոր անհատներին և կազմակերպություններին Երևանի քաղաքապետի անունից հանձնվեցին շնորհակալագրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ