17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոռուպցիոն մութ պատմություններ և պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը:

Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել եւս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջե՞ն, թե՞ ոչ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ