26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նաիրիտ» գործարանի հարակից տարածքների օդի մոնիտորինգի արդյունքում արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում

ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ: Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ:
ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը:Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում: 
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված հրշեջներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։
Առողջապահության Նախարարությունը խորհուրդ է տալիս հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։
Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը և շնչառական հիվանդություններ (մասնավորապես` ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։
Նշյալ հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետևել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի: Դիտարկումները շարունակվում են և դրանց վերաբերյալ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն:

ՀՀ բնապահպանության նախարարություն,

ՀՀ առողջապահության նախարարություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ