Աշխատավարձ՝ բնամթերքով. Ժամանակ
Օրեր առաջ Երեւանում փակվել են միանգամից մի քանի “Սթար” սուպերմարկետներ, մասնավորապես՝ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաների վրա գտնվողները: Ավելի վաղ փակվել էին Կոմիտասում, Նոր Նորք վարչական շրջանի շուկայի հարեւանությամբ, Ազատության պողոտայում գտնվող “Սթար” սուպերմարկետները:
Ըստ “Ժամանակ”-ի, այս սուպերմարկետները ամիսներ շարունակ գրեթե կիսադատարկ վիճակում էին, ինչը վկայում էր, որ շուտով կփակվեն: “Սթար”-ի աշխատակիցների խոսքով՝ ընկերությունը սնանկացել է, ինչի պատճառով էլ սուպերմարկետները փակվում են:
Ընդ որում՝ արդեն իսկ փակված սուպերմարկետների աշխատակիցների աշխատավարձերը ընկերությունը դժվարությամբ է տալիս: Աշխատակիցներից մեկը թերթին հայտնեց, որ իրենց առաջարկվել է աշխատավարձի դիմաց վերցնել սուպերմարկետում մնացած ապրանքներից:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: