01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում կիրականացվեն էական փոփոխություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին:

Այս առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության հետ նախապատրաստվում է առանձին քննարկում՝ կառավարությանը համապատասխան առաջարկ ներկայացնելու  նպատակով:

««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կառավարման մոդելում, անհրաժեշտ է էական փոփոխություններ կատարել: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համատիրությունների ներկայիս գործունեությունը չի բավարարում ո՛չ մեր համաքաղաքացիներին և ո՛չ էլ մեզ: Ըստ այդմ աշխատանքների ընթացքում պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկություններն ու դիտարկումները: Պետք է ուսումնասիրենք նաև այլ քաղաքների փորձը, որի արդյունքում, վստահ եմ, հնարավոր կլինի գտնել նախընտրելի այն լուծումները, որոնք առավելագույնս արդյունավետ կարող են լինել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարումը պատշաճ իրականացնելու համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ