26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով՝ հանդիպումների քննարկման օրակարգը նախորդ նման հանդիպումներից չի տարբերվելու:

«Օրակարգը մեկն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային  խաղաղությունը: Բոլոր եռակողմ հանդիպումները, որ տեղի են ունենում, նույն օրակարգով են եղել»,- շարունակեց նա:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Նախնական տեղեկություններով՝ երկրների հոգևոր առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ